Մշակույթ

Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

2 րոպեի ընթերցում

Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։ 

«Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 տարիքային խմբերով. 1-ին խումբ՝ 10–14 տարեկաններ, 2-րդ խումբ՝  15-19 տարեկաններ, 3-րդ խումբ՝ 20-35 տարեկաններ: 

Փառատոնի առաջին փուլը կանցկացվի ՀՀ մարզերում, երկրորդ փուլը՝  Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին Ջերմուկ քաղաքում։

Մրցույթ-փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են  մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին։ Հավելյալ հարցերի և մանրամասն տեղեկությունների համար դիմել փառատոնի համակարգող, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախագահ Արտյոմ Հարությունյանին՝ 094 10 36 86 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում