Եվրոպա

Իսպանիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վալենսիայի ինքնավար համայնքում հեղեղումների զոհերի թիվը հասել է առնվազն 62-ի։ Սա ամենամահաբեր հեղեղումն է, որ տեղի է ունեցել Իսպանիայում գրեթե 30 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դեռ կան անհետ կորածներ, իսկ որոշ մարդիկ մեկուսացված են մնացել, քանի որ փրկարարական ծառայությունները չեն կարողանում հասնել նրանց։ 

Հեղեղումների պատճառով Մադրիդ և Բարսելոնա մեկնող գնացքների երթևեկությունը չեղարկվել է, տուժած շրջաններում փակվել են դպրոցները։ 

1996 թվականին Իսպանիայում հեղեղումների հետևանքով 87 մարդ էր զոհվել։

Գիտնականներն ասում են, որ եղանակային ծայրահեղ երևույթներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։ Օդերևութաբանները կարծում են, որ Միջերկրական ծովի տաքացումը, որը մեծացնում է ջրի գոլորշիացումը, էականորեն նպաստում է տեղատարափ անձրևների ուժգնացմանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հեղեղումները 51 զոհի պատճառ են դարձել։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում