Հանրային պաշտպանների թիվը կնվազի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է նվազեցնել հանրային պաշտպանների թիվը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:   

«Նախորդ տարի հանրային պաշտպանների թիվն ավելացել էր 15-ով: Հիմա նախատեսվում է կրկին կրճատել այդ թիվը»,-ասաց Արմենուհի Հարությունյանը: 

Նա դրանով պայմանավորեց Հանրային պաշտպանի գրասենյակին ուղղվող բյուջեի նվազեցումը:

Հայերեն Español