Տնտեսություն

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության աճի պոտենցիալը մեծանա. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության աճի պոտենցիալը մեծանա. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանում ինչ-որ պահի զրոյանան ոսկու վերաարտահանման միջնորդային եկամուտների ցուցանիշները: Հոկտեմբերի 29-ի ասուլիսում հնչած հարցին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անվրդով պատասխանեց. «Կվերադառնանք մեր բնականոն կյանքի ռիթմին»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նշեց՝ պետք է հասկանալ, որ վաղ թե ուշ Հայաստանի տնտեսությունն աճելու է ունեցած հնարավորություններին համապատասխան: «Ուշ, թե շուտ մեր արտահանումը լինելու է այն, որը մեր արտահանումն է, ներմուծումն էլ լինելու է եղած պահանջարկին համապատասխան: Ըստ էության, այն վայրի տատանողականությունը, որը տեսնում էինք վերջին տարիների ընթացքում, ահագին հարթվել է: Կարծում եմ՝ պետք չի դրանից տարակուսել, հիասթափվել և ընկնել ընկճախտի մեջ: Մեր տնտեսությունն ունի աճի ներուժ ու պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր աճի պոտենցիալը մեծանա: Այսինքն, պոտենցիալ ՀՆԱ-ն աճի, դառնանք ավելի որակով, ավելի ունիկալ արտադրանք տվող երկիր: Մեր արտադրած ապրանքներն ու ծառայությունները ավելի բարդ լինեն, որը կենթադրի ավելի բարձր եկամտաբերություն: Այդ խնդիրներին պետք է կենտրոնանանք որպես երկիր»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում