Ֆրանսիայում կանցկացվեն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանով 1988

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ,  իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի  ծննդյան  100-ամյակի  հոբելյանին նվիրված  ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում տեղի կունենան կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունները: Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ կվարի վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների հեղինակ Նաիրի Գալստյանը: Տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի աշխատանքների բացառիկ ցուցահանդեսներ։

Միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 30-ին Ալֆորվիլ քաղաքում:  Այնուհետև միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 6-ին Մարսելում, նոյեմբերի 13-ին՝ Լիոնում, նոյեմբերի 20-ին՝ Իսսի Լը Մուլինոում, նոյեմբերի 29-ին՝ Փարիզում։

Միջոցառումների մուտքն ազատ է։

«Սերգեյ Փարաջանովի  ծննդյան  100-ամյակի  հոբելյանին նվիրված  ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագծի նպատակն է ֆրանսիացի հանրությանը ներկայացնել Փարաջանովի հանճարը, հարգանքի տուրք մատուցել մեծ արվեստագետին, արժևորել լեգենդար կինոգործչի գործունեությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ տարածելով Փարաջանովի արվեստը։

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի