Կրթություն

Ատեստավորում անցած ավելի քան 260 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի վարձատրություն. նախարար

2 րոպեի ընթերցում

Ատեստավորում անցած ավելի քան 260 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի վարձատրություն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ատեստավորում անցած 260-ից ավելի ուսուցիչներ ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  

Նախարարը հայտնեց, որ 2021-2023թթ ատեստավորման արդյունքում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ է ստանում:  

«Այս միջոցով մենք կարողացանք նաև հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստավորվել և շարունակել իրենց աշխատանքը»,-ասաց Անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իր աշխատանքն է շարունակում, այլ նաև բարձրացված վարձատրություն է ստանում: 

«Այս պահին 260-ից ավելի ուսուցիչներ ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն, բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են 300-400 հազար դրամ վարձատրություն: Սա դեռևս միայն կամավոր ատեստավորման արդյունքները հաշվի առնելով: Եթե սրան գումարենք նաև հավելավճարի մյուս համակարգերը, ապա ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն»,-նշեց Անդրեասյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում