Հայաստանում 244 բնակավայր դեռևս նախադպրոցական ծառայության հասանելիության խնդիր ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 244 բնակավայր դեռևս նախադպրոցական ծառայության հասանելիության խնդիր ունի, կառավարությունը շարունակում է 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Նա հիշեցրեց՝ 500 մանկապարտեզի ծրագրով կառավարությունը վերջերս հաստատել է ծրագրում ընդգրկված 364 նախադպրոցական ուսումնական հաստատության ցանկ, որոնցից 157-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: «Խոսում ենք 14 հազար 500 երեխայի մասին, որոնք արդեն նոր պայմաններում նախադպրոցական հաստատություն են հաճախում, 207-ը դեռևս ընթացքում են, որոնց շահառու երեխաների թիվը շուրջ 20 հազար 800 է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում այստեղ նույնպես աշխատանքները կավարտվեն:

Ցանկում ներառված են ինչպես մանկապարտեզներ, այնպես էլ նախակրթարաններ: Նախարարությունը քարտեզագրում է արել նախադպրոցական ծառայություն դեռևս չունեցող բնակավայրերի մասով: Կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիություն ապահովելը: 

«244 բնակավայրում դեռևս խնդիր ունենք: Այս բնակավայրերը դասակարգել ենք: Բոլոր այն բնակավայրերը, որտեղ մինչև 10 երեխա է բնակվում, այլընտրանքային ծառայությունների մոդել կկիրառվի կամ տրանսպորտային ծառայության ապահովման միջոցով կապահովվի ծառայության հասանելիությունը: 10-50 երեխա ունեցող բնակավայրերում կներդրվեն նախակրթարաններ, 50-ից ավելի երեխա ունեցող ընդամենը 14 բնակավայր ունենք, որտեղ այս պահին մանկապարտեզ չկա: Այդտեղ նախատեսում ենք նոր մանկապարտեզների կառուցում, որը պլանավորված է հաջորդ տարվա պետական բյուջեով»,-ասաց Անդրեասյանը:

Նա հավելեց՝ բոլոր դպրոցներին ու մանկապարտեզներին ապահովում են անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով:

 

Հայերեն Español

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել