Սպորտ

Հաջորդ տարի նախատեսվում է Վանաձորում և Իջևանում ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի նախատեսվում է Վանաձորում և Իջևանում ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ տարվա պետական բյուջեով Վանաձորում և Իջևանում նախատեսվում է ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախատեսվում է Վանաձորում և Իջևանում ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում՝ ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով։ Հայտարարվել է, որ մենք պլանավորում ենք անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը Վրաստանի հետ միասին։ Սա նշանակում է, որ համապատասխան ենթակառուցվածքների կարիք ունենք։ Ակադեմիական քաղաքում պլանավորվող ազգային ստադիոնը, Վանաձորի և Իջևանի ֆուտբոլի մարզադաշտերն ապահովելու են ենթակառուցվածքները»,- ասաց Անդրեասյանը՝ ակնարկելով, որ մինչև 2029 թվականը պատրաստ կլինի նաև ազգային մարզադաշտը, որը պլանավորվում է կառուցել Ակադեմիական քաղաքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում