«Ոսկե գնդակ»-ի այս տարվա դափնեկիրը Ռոդրին է

2 րոպեի ընթերցում

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին արժանացավ Լամին Յամալը (Իսպանիա, «Բարսելոնա»): Յամալը կատալոնական «Բարսելոնա»-ի երրորդ անընդմեջ ներկայացուցիչն է, ով հաղթում է այս մրցանակը:

Կանանց և տղամարդկանց լավագույն թիմերը «Բարսելոնա»-ի կանանց և «Ռեալ»-ի տղամարդկանց թիմերն էին:

«France Football»-ի հատուկ մրցանակին արժանացավ գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը, ով կյանքից հեռացել է ընթացիկ տարում:

Գերտ Մյուլլերի անվան մրցանակին (ամենաշատ գոլերի համար) արժանացան Հարի Քեյնը (Անգլիա, «Բավարիա») ու Կիլիան Մբապեն (Ֆրանսիա, «Ռեալ»): 

Լև Յաշինի անվան տարվա լավագույն դարպասապահի մրցանակը տրվեց Էմիլիանո Մարտինեսին ( Արգենտինա, «Ասթոն Վիլլա»)` երկրորդ տարին անընդմեջ:

Սոկրատեսի մրցանակը նախորդ տարվա ընթացքում ամենաշատ բարեգործական, մարդասիրական գործունեություն ծավալելու համար ստացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կին ֆուտբոլիստ Զենիֆեր Հերմոսան:

Տարվա լավագույն տղամարդկանց և կանանց մարզչի մրցանակին (այն կրում է Յոհան Կրոյֆի անունը) արժանացան Էմմա Հեյզը (ԱՄՆ կանանց ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ, «Չելսի»-ի նախկին մարզիչ) և Կառլո Անչելոտին («Ռեալ»):

Կանանց «Ոսկե գնդակ»-ին արժանացավ Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ (Իսպանիայի հավաքական, «Բարսելոնա»):

 Այս տարվա տղամարդկանց «Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը Ռոդրին է (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»):

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան