Աշխարհ

Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետներն Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում կարևորել են կողմերի երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետներն Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում կարևորել են կողմերի երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում են, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Իսպանիայի կառավարության ղեկավարի՝ Նյու Դելի կատարած այցի կապակցությամբ։

Մոդին և Սանչեսն իրենց խորին անհանգստությունն են հայտնել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և վերահաստատել են արդար և կայուն խաղաղությանը հասնելու անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան՝ հարգելով  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Նրանք ընդգծել են երկխոսության և դիվանագիտության կարևորությունը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի միջև լուրջ փոխգործակցությունը հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում