Բանակում մահվան դեպքերն այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազել են. Թորոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բանակում մահվան դեպքերը 2024 թվականին 2023 թվականի համեմատ գրեթե կրկնակի նվազել են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: 

«2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ՝ նախորդ՝ 2023–ի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են»,–ասաց Թորոսյանը:

Այս տարի բանակում գրանցվել է մահվան 33 դեպք: Խոսնակն ընդգծեց՝ շատ փորձագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը ներկայացնում են, որ այս տարի բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, սակայն չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել, քանիսը՝ ոչ։ 

«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքերից 5–ը դժբախտ պատահարի հետևանքով է տեղի ունեցել, 2–ը՝ ավիավթարի, 5–ը՝ հիվանդության հետևանքով, 11–ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7–ը ծառայության հետ կապված չէ»,–ասաց Թորոսյանը:

Նա նաև ներկայացրեց իրականացվող կանխարգելիչ մի շարք աշխատանքներ: 

Համաձայն Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրությունների և հրամանների՝ զորամասերում իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ: «Մասնավորապես զորամասերում վերահսկողության իրականացնելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնախեղումների և ինքնասպանության հասցնելու, ինքնասպանության արտահաստիքային խմբի աշխատանքներով պլանային աշխատանքով նախատեսված խնդիրներին: Նաև ռիսկային խմբում գտնվող զինծառայողների հետ տարվում են մի շարք աշխատանքներ»,–ասաց նա: 

Մշակվել և գործողության են դրվել ինքնասպանության և ինքնախեղումների կանխարգելման, ինչպես նաև զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելման մեթոդական ձեռնարկները: Խոսնակը նշեց, որ ԶՈՒ–ում հավաք–խորհրդակցությունների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման, ինչպես նաև դիտակետում, դիրքում, հենակետում քնած կամ քնող զինծառայողի նկատմամբ ոչ կանոնագրքային գործողությունների դեպքերին:

Նրա խոսքով՝ ԳՇ պետի հրամանով՝ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորված աշխատանքային խմբերը պարբերաբար աշխատանքներ են իրականացնում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմերի հետ: Նաև նախատեսված է առաջիկայում մշակել և ԶՈՒ սպա հոգեբանների և հրահանգիչների համար գործողության դնել Ինքնասպանության ռիսկի գնահատման, կանխարգելման և կառավարման ուսուցման ծրագիր ձեռնարկը:

 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները