Վրաստան

ԵԱՀԿ-ն հուսով է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները երկիրը կմոտեցնեն ԵՄ-ին անդամակցության հետ կապված նպատակներին

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն հուսով է, որ Վրաստանի նորընտիր իշխանությունները երկիրը կմոտեցնեն ԵՄ-ին անդամակցության հետ կապված նպատակներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրված Վրաստանի իշխանությունները հաշվի կառնեն բոլոր առաջարկությունները և կհաղթահարեն մարտահրավերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը:

 «Ես ուզում եմ իմ անկեղծ հույս հայտնել, որ երեկ ընտրված ղեկավարությունը հաշվի կառնի առաջարկությունները, կդիմագրավի երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, և հուսով եմ, որ իշխանությունները Վրաստանին կմոտեցնեն այն նպատակներին, որոնք կապված են Եվրամիությանն անդամակցության հետ»,- ասել է Ալիզարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում