Հրշեջները մարել են Երևանի Տիչինայի փողոցի կիսակառույց շենքերից մեկում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21։55-ին, մարվել՝ 22։29-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր (մոտ 60 քմ)։
Կարդացեք հոդվածը` Русский