Տեղի ունեցավ հիմնանորոգված Մերգելյանի այգու պաշտոնական բացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմնանորոգումից հետո հանդիսավոր արարողությամբ ազդարարվեց Երևանի Մերգելյանի այգու պաշտոնական բացումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնանորոգված պուրակի  մուտքը ներկայում զարդարում է քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնցիների պարը» արձանախումբը։ Պուրակում սալապատված ճեմուղիներին հարակից հատվածներում ստեղծվել են կանաչապատ տարածքներ՝ մշտադալար թփերով ու նոր ծառատեսակներով։ Բացի այդ, կառուցվել են ամֆիթատրոն, մանկական խաղահրապարակ, զրուցարան, լուսային շատրվաններ և այլն։ 

«Մերգելյանի պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված ու զավթված վիճակում, այսօր հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ բարեկարգ ու ժամանակակից։ Այստեղ 30 տարիների ընթացքում ունեցել ենք կիսագործող սրճարաններ, կարուսելներ, որոնք չէին գործում, մսի պասաժներ, դեղատուն և այս ամենը վերափոխվել է ու դարձել է հանրային այգի, որը, կարծում եմ, շատ հարմարավետ է, աշխատանքներն իրապես շատ որակով են արված։ Այգու նախագիծը տևական ժամանակ քննարկվել է։ Կարելի է ասել, որ սա այգիներն ավելի հանրային դարձնելու մեր առաջին ծրագրերից էր»,-ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ նախկինում քաղաքի շունչը եղած հանրային վայրերը երևանցիներին վերադարձնելու գործընթացը շարունակական բնույթ կկրի։

Բացման հանդիսավոր արարողությունից հետո այգում իրականացվեց ծառատունկ, առաջին ծառը Տիգրան Ավինյանն անձամբ տնկեց։

«Հենց այսօր տնկվել են մոտ 70 գեղազարդ նոր ծառեր, որոնք իրապես գեղեցկացնելու են այգին և, կարծում եմ,  որ սա լավագույն օրինակներից մեկն է Երևանի քաղաքապետարանի որդեգրած այն քաղաքականության, որ քաղաքն իր կանաչ տեսքը պետք է ունենա, որոշ դեպքերում՝ վերականգնի։ Որակապես նոր ծառեր ենք տնկել, որոնք  ընդամենը մի քանի տարվա ընթացքում այգին կրկնապատիկ-եռապատիկ ավելի գեղեցիկ են դարձնելու»,-համոզմունք հայտնեց Ավինյանը։ 

Այնուհետև Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի ուղեկցությամբ շրջեց պուրակում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան