ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին նոր անդամներ չեն ընդունվի խմբի կազմում, իսկ մի քանի երկիր ԲՐԻԿՍ-ին կմիանա որպես գործընկեր», - նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:

Արաղչին նշել է, որ Կազանի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները դրույթ են մշակել այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ միավորման կազմ երկրի ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ավելի քան 30 երկիր հայտ է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար, և միավորման ընդլայնումն ապագայում տեղի կունենա գործընկեր պետության համար Կազանի գագաթնաժողովում որոշված չափանիշների զտման միջոցով։

ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը ​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը​: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ 

Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ