Ծովինարում ասֆալտապատվում է 5-րդ թաղամասի 14-րդ փողոցը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 5-րդ թաղամասի 14-րդ փողոցի ասֆալտապատման  աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 390 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Ծովինարի 5-րդ թաղամասի 14-րդ փողոցի ասֆալտապատում՝ 533 մետր ընդհանուր երկարությամբ և 2959 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից և արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ Շինարարությունը, որն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ 

 

Խոսրով Խլղաթյան 

 

Հայերեն