Վարդաձորում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 39 միլիոն 562 հազար 611 դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում նորաստեղծ թաղամասում և հին ջրագծերի փոխարինում պոլիէթիլենային նոր խողովակներով։ Կառուցվող ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է 3 կիլոմետր 875 մետր։

Շինարարական աշխատանքները, որոնք  իրականացնում է «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոսին և արդեն կատարվել են շուրջ 90 տոկոսով։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձոր գյուղի 110 տնտեսություն կապահովվեն որակյալ և շուրջօրյա ջրամատակարարմամբ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը