Քաղաքականություն

Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում կա շոշափելի առաջընթաց. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում կա շոշափելի առաջընթաց. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը զարգանում է դրական հունով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է: Կարծում եմ՝ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կան վստահությունն ամրապնդող որոշակի միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել»,–ասաց Միրզոյանը:

Նա հիշեցրեց՝ պայմանավորվածության համաձայն սահմանը պետք է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բաց լիներ, սակայն, ցավոք, այն դեռ իրականություն չէ: Նախարարը հավելեց, որ կաշխատեն այդ ուղղությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում