Հակոբ Արշակյանն ու Ջիանգ Չենգուան կարևորել են Հայաստան-Չինաստան քաղաքական հարաբերությունների զարգացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաոսի մայրաքաղաք Վիենտյան կատարած այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ջիանգ Չենգուայի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային ժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ջիանգ Չենգուան նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարեւոր համագործակցային կետեր ունի եւ հույս հայտնել, որ Չինաստանի կողմից ներդրումներ կլինեն այդ ծրագրում՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մաս: Վերջինս նաեւ աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չինաստանի եւ Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նշել, որ իր գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չինաստան, ինչպես նաեւ հրավիրել է չինացի գործընկերներին Հայաստան:

Ջիանգ Չենգուան նշել է, որ ԱԺ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո իրականացվել է Երեւան-Ուրումչի ուղիղ օդային չվերթների գործարկումը:

Կարեւորվել են քաղաքական հարաբերությունների զարգացումը, տնտեսական տարբեր ուղղություններով առաջխաղացումը:

Չինական կողմն առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող ներմուծման ցուցահանդեսներին:

 

Հայերեն فارسی Türkçe 中文

Նավթի գներն աճել են - 27/10/26

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ