Հարավային Կորեան Մոսկվային հորդորել է անհապաղ դուրս բերել Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան խստորեն կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ» քայլեր ձեռնարկել՝ ՌԴ-ից դուրս բերելու Հյուսիսային Կորեայի զորքերը, որոնք, ենթադրաբար, այնտեղ են գտնվում Ուկրաինայում ընթացող պատերազմում օգնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ 

Մինչ այդ Կորեայի Հանրապետության հետախուզական գործակալությունը հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորներ է տեղակայել Ռուսաստանում՝ Կիևի դեմ պատերազմում օգնելու համար:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Սեուլում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևին՝ ի նշան բողոքի հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։ Դեսպանը հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոն Գյունի հետ, որը խորը մտահոգություն է հայտնել վերջերս հյուսիսկորեացի զինվորների՝ Ռուսաստան ուղարկելու կապակցությամբ և «պահանջել անհապաղ դուրս բերել Հյուսիսային Կորեայի զորքերը ՌԴ-ից և դադարեցնել ցանկացած նման համագործակցություն» Փհենյանի հետ:

Այդ առնչությամբ ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ  Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում և ուղղված չէ Հարավային Կորեայի շահերի դեմ: 

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ժխտում են Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար հյուսիսկորեական զորքերի վերապատրաստման մասին լուրերը:

Անցյալ շաբաթ հարավկորեական հետախուզությունը հայտարարել էր, թե Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում, հատուկ նշանակության ջոկատների հազարավոր մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են ՌԴ Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։ 

Հայերեն

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ