Իրավունք

Պետք է անենք հնարավորը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում. ԱԺ նախագահ

3 րոպեի ընթերցում

Պետք է անենք հնարավորը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարևոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով: Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է, ինչի մասին են խոսում տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներն ու նրանց կողմից հրապարակված զեկույցները»,-ընդգծեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն այժմ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա։

«Սակայն մենք չպետք է սահմանափակվենք ձեռքբերված հաջողություններով ու պետք է անենք հնարավորը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում: Իհարկե, այս հարցում մեծ է նաև իրավապահ մարմինների դերն ու գործոնը, բայց, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով քաղաքացիներն այս կամ այն հարցում դժգոհություններ ունենան վերջիններիս գործողություններից, նրանք պետք է համոզված լինեն, որ հանձին ՄԻՊ-ի կա իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց ու որ, ի վերջո, իրենց ոտնահարված իրավունքները վերականգնվելու են»,-շեշտեց Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության ու իրական լինելու մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում