Երևան

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է. առավել շատ ձայներ հավաքել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է. առավել շատ ձայներ հավաքել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը, որի արդյունքներով առավել շատ ձայներ հավաքել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ այն անցկացվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում և քվեարկության դրված է եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։

«Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը եղել է 40 հազարից ավելի, իսկ քվեարկությանը մասնակցել է 2030 քաղաքացի։ «Կասկադ այգիներ» տարբերակին կողմ է քվեարկել 44,4 տոկոսը, «Կասկադ մշակութային հանգույց»-ին՝ 55,6 տոկոսը»,-ասաց Բաբայանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ երկու տարբերակն էլ մշակվել է միջազգային որոշակի ճանաչում ունեցող ճարտարապետական երկու ընկերության կողմից:

«Ավելին՝ առաջին տարբերակը, որ փաստացի ավելի քիչ ձայներ է ստացել, իրականում պատրաստի նախագիծ է, նույնիսկ  2007-2008 թվականներին, ըստ տրված շինարարական թույլտվության, այս նախագիծը սկսել էր իրականացվել, բայց հաշվի առնելով երևանցիների կարծիքը երկու նախագծի վերաբերյալ, առաջարկում եմ բաց առաջարկների մրցույթ կազմակերպել, որտեղ կհրավիրենք ներդրողներին, և արդեն որոշ չափորոշիչների համաձայն  կիրականացնենք ընտրություն»,-եզրափակեց Ավինյանը: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում