Սպորտ

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց 60 կգ քաշային մարզիկների պայքարում Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ 

Եզրափակիչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինացի Տատյանա Դովգալին։

Էլիդա Քոչարյանը նախորդ տարի ևս նվաճել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնի կոչումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում