Աֆրիկա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ՕԿՀ տարեկան համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ՕԿՀ տարեկան համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում: 

Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։ 

Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր: Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում