Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն դեռ վերլուծում է Զելենսկու «Հաղթանակի ծրագիր»-ը, բայց աջակցում է նախաձեռնությանը. Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դեռ վերլուծում է Զելենսկու «Հաղթանակի ծրագիր»-ը, բայց աջակցում է նախաձեռնությանը. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն դեռ վերլուծում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «Հաղթանակի ծրագիր»-ը, բայց աջակցում է նման նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

«Ակնհայտ է, որ մենք դեռ մանրամասն ուսումնասիրում ենք ծրագիրը։ Այսպիսով, ես չեմ պատրաստվում մանրամասնել յուրաքանչյուր առանձին կետ: Բայց մենք գնահատում և հարգում ենք այն աշխատանքը, որը նախագահ Զելենսկին ներդրել է դրա մեջ, մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել նրա և նրա թիմի հետ՝ տեսնելու, թե ինչպիսին կարող է և պետք է լինի խաղաղությունը»,-ասաց նա:

Հոկտեմբերի 16-ին Զելենսկին Գերագույն Ռադայում ներկայացրել է «Հաղթանակի ծրագիր»-ը, որը պարունակում է հինգ հիմնական կետ և երեք գաղտնի հավելված։ Առաջին կետը Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է, ինչը, ըստ Զելենսկու, կվկայի դաշնակիցների վճռականության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում