Ռուսաստան

Մոդին կմասնակցի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Մոդին կմասնակցի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Վարչապետ պարոն Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Նորին Գերազանցություն պարոն Վլադիմիր Պուտինի հրավերով 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 23-ը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու Կազանում Ռուսաստանի նախագահությամբ կայանալիք ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ հանդիպումը կդառնա կարևոր հարթակ առաջնորդների կողմից համաշխարհային առանցքային խնդիրների քննարկման համար։

«Սպասվում է, որ իր այցի ժամանակ վարչապետը նաև Կազանում կանցկացնի երկկողմ հանդիպումներ ԲՐԻԿՍ-ի անդամ  երկրների իր պաշտոնակիցների և հրավիրված ղեկավարների հետ», - հավելել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ևս կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում