Նեթանյահուն հայտնել է, որ ԻՊԲ-ն «Հեզբոլլահ»-ի մոտ ռուսական զենք է հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինծառայողները ժամանակակից ռուսական զենք են հայտնաբերել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալների ռազմակայաններում կատարված խուզարկությունների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է հոկտեմբերի 16-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում։ 

Քաղաքական գործչի խոսքով՝ ՄԱԿ-ի 2006 թվականի բանաձևի համաձայն՝ միայն լիբանանյան բանակին է թույլատրվում զենք ունենալ Իսրայելի և Լիբանանի սահմանից ոչ հեռու հոսող Լետանի գետից դեպի հարավ ընկած տարածքում։ 

«Այնուամենայնիվ, «Հեզբոլլահ»-ը հարյուրավոր թունելներ և թաքստոցներ է փորել այս տարածքում, որտեղ մենք հենց նոր գտել ենք ռուսական ժամանակակից զենքի մի քանի միավոր», - ասել է նա։

Ավելի վաղ The Washington Post թերթը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Լիբանանի հարավում ԻՊԲ-ի գործողության ընթացքում հայտնաբերվել է ռուսական և չինական հակատանկային զենք։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել գրեթե 2400 մարդ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։ 

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։ 

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն «ամոթալի» է համարում Իսրայելին զենք չմատակարարելու՝ Մակրոնի կոչը

 

Հայերեն العربية Русский

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան