Երևան

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում է երկու տարում ընդհանուր 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կառուցելու ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում է երկու տարում ընդհանուր 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կառուցելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2024-2025թթ. ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: 

Ըստ աղբյուրի՝ պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի իրագործմամբ, ընդհանուր առմամբ, շուրջ 14,4 հազար բաժանորդի խնդիր կլուծվի: 

Նշվում է, որ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում