Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն խաղաղապահներին դուրս չի բերի Լիբանանի հարավից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը, որն ընդգրկված է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների (UNIFIL) կազմում, այնտեղից դուրս չի բերի իր զորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Reuters-ին հայտնել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Ոչ մի քննարկում չի եղել (զորքերի) դուրսբերման կամ նման հարցի շուրջ, - մեջբերում է գործակալությունն Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի խոսքը։ - Նրանք կմնան այնտեղ, բայց մեր զորքերի անվտանգությունն առաջնահերթ նշանակություն ունի և պետք է ապահովվի բոլորի կողմից»։

Միևնույն ժամանակ, Շալենբերգն ընդգծել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու շիա «Հեզբոլլահ» շարժումից, բայց միևնույն ժամանակ, խաղաղապահների դիրքերի վրա նույնիսկ ոչ միտումնավոր հարձակումները միջազգային օրենքի խախտում են։

UNIFIL-ի կազմում ընդգրկված է 16 պետություն։ 10 000-անոց զորախմբի կազմում 3600-ը ԵՄ խաղաղապահներն են, որոնցից 160-ն՝ Ավստրիայից։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ դուրս բերել խաղաղապահներին մարտական գործողությունների գոտուց։ 

Իսրայելի գնդակոծությունների պատճառով Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահի վիրավորվելու մասին հաղորդվել էր հոկտեմբերի 10-ին, ևս 2 վիրավորի մասին՝ հոկտեմբերի 11-ին։ 1 խաղաղապահ էլ վիրավորվել էր հոկտեմբերի 12-ին։   

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների վրա ցանկացած հարձակում կարող է որակվել որպես «պատերազմական հանցագործություն»: 

Մերձավոր Արևելք

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. Գուտերեշ

Հայերեն Русский

Ռուսական դիզելը սկսել է մատակարարվել համաշխարհային շուկա

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր