Շառլ Ազնավուրին շնորհվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրին շնորհվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում: Այստեղ ծնվել ու ապրել է նրա հայրը, եւ այստեղ են թաղված նրա պապն ու տատը: Շրջանային իշխանությունների ներկայացուցիչները պաշտոնապես նրան հանձնել են այդ կոչումը հաստատող փաստաթուղթը: Ազնավուրը այցելել է այն վայրը, որտեղ ապրել են նրա նախնիները: Պապենական տունը չի պահպանվել, այնտեղ այլ մարդիկ են ապրում, ովքեր կես դար առաջ գնել են այդ տարածքը եւ նոր տուն կառուցել: Ազնավուրն այցելել է նաեւ տեղի հայկական դպրոց, որտեղ նրա պատվին ինքնագործ խմբերի համերգ է կայացել: Աշխարահռչակ երգիչը հայտարարել է, որ «շատ զգացված է Վրաստանում ջերմ ընդունելությամբ եւ շատ ուրախ է, որ հաջողվեց այցելել Ախալցխաե: