Հայ 7-ամյա դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։ Առաջին անգամ մրցույթն այս տարի  ունեցել է նաև մասնակից Հայաստանից՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի սան Անի Մելիքյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 7-ամյա հայուհին արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։ Հաղթանակի առթիվ Անիին շնորհավորել է Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը։

«Բարիում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը ուրախ է կիսել Երևանից ժամանած Մելիքյան ընտանիքի, մասնավորապես՝ փոքրիկ Անիի ուրախությունը, ով Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացած Colafemmina Piano 8-րդ մրցույթում արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի»,- պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանի շնորհավորանքն է հրապարակվել հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջում: 

Անիին շնորհավորել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Իրինա Գրիգորյանը։

«Արդեն երրորդ տարին է, ինչ պարապում եմ Անի Մելիքյանի հետ, և նա հենց առաջին դասերից դրսևորել է իրեն որպես շատ երաժշտական ​​և նպատակասլաց անձնավորություն։ Անին տարբեր միջազգային մրցույթներում գրավել է ամենաբարձր տեղեր և հիացմունք առաջացրել պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ։ Սրտանց շնորհավորում եմ Անիին և մաղթում նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ և հաղթանակներ», - ասել է Իրինա Գրիգորյանը։ 

Հայերեն العربية Русский

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը