Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունն ազդարարում են նոր համատեղ ծրագրի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի իրականացումը: 

Հաշվի առնելով վերոնշյալ վերապատրաստման դրական արդյունքները՝ Աննա Վարդապետյանն ու Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն ազդարարել են նոր դասընթացի մեկնարկի մասին, որին մասնակցելու են ՀՀ-ում գործող բոլոր դատախազները և որն ուղղված է լինելու դատական նիստերի դահլիճում հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտությունների կատարելագործմանը: Շուրջ 400 դատախազի համար նախատեսված դասընթացը կմեկնարկի 2024 թվականի նոյեմբերին և կավարտվի 2025 թվականի ապրիլին:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վերահաստատել են մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը: 

Հայերեն Español Русский

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ