«Մունք» տեխնոդպրոցին` 4 մլն 93 հազար 527 դրամ. «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբերի ծրագիրը, որի շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մունք»-ը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4 մլն 93 հազար 527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավելի նոր դիմորդների ներգավմանը։

Իսկ Idram-ի և IDBank-ի «Մի դրամի ուժի» առաքելությունը շարունակվում է․ հոկտեմբեր ամսվա ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF)՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Idram-ի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժն» արդեն 190 մլն դրամ է հատկացրել տարբեր հիմնադրամների։ «Փաստ է, որ ինչպես շատ հարցերում, կրթության առումով ևս, ի տարբերություն մայրաքաղաքում ապրողների, մարզաբնակ երեխաներն ունեն առավել սահմանափակ հնարավորություններ, և այս առումով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նկատելի մեղմում է այդ բացը՝ երեխաների համար կրթական նոր հորիզոններ ստեղծելով։ Ուրախ ենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ընդլայնում է իր մասնաճյուղերի աշխարհագրությունը և շուտով ներկա կլինի ոչ միայն Լոռու, այլ նաև Արմավիրի մարզում։ «Մի դրամի ուժն» էլ, ինչպես միշտ, երիտասարդ սերնդին կրթելու և նրա զարգացմանն ու սոցիալիզացմանն ուղղված ծրագրերի կողքին է»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշում է. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահովել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ IDBank-ի և Իդրամի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս նոր հորիզոններ բացել մարզաբնակ երեխաների համար՝ միասին փոփոխելով նրանց ապագան՝ հանուն ավելի լավ Հայաստանի»։

Մեր բարի գործերին միանալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում