Աշխաբադում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու ղեկավարների շփումը սկսվել է պատվիրակություների մասնակցությամբ, այնուհետև նրանց հանդիպումը շարունակվել է դեմ առ դեմ։

Պուտինը բարձր է գնահատել Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ հավելելով, որ երկու երկրներն աշխատում են միջազգային ասպարեզում, իսկ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ նրանց գնահատականները շատ մոտ են։

Փեզեշքիանն իր հերթին շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային, տնտեսական, սոցիալական։ Նա նույնպես նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի սկզբունքները մոտ են իրար, ինչպես և միջազգային ասպարեզում դիրքորոշումները։

Վլադիմիր Պուտինը Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռուսաստան։ Իրանի նախագահն ընդունել է հրավերը։

Պուտինի և Փեզեշքիանի հանդիպումն Աշխաբադում տեղի է ունեցել թուրքմեն բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային ֆորումի շրջանակներում։

Հայերեն ქართული Русский Türkçe

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ