Tesla-ն ներկայացրել է Cybercab և Robovan անվարորդ մեքենաները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն հոկտեմբերի 10-ին ներկայացրել է Cybercab-ը՝ առանց ղեկի և ոտնակների ինքնակառավարվող երկտեղանի տաքսին, ինչպես նաև ավելի մեծ թվով ուղևորների համար նախատեսված Robovan-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC News-ը։

Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ Tesla-ն ունի 21 Cybercab մեքենա, իսկ Warner Bros. ստուդիայում, որտեղ տեղի է ունեցել շնորհանդեսը, ընդհանուր առմամբ, եղել է 50 ինքնակառավարվող ավտոմեքենա։

«We, Robot» (Մենք՝ ռոբոտ) միջոցառմանը, որին ներկա են եղել միայն հատուկ հրավիրված անձինք, Մասկը մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե կոնկրետ որտեղ է Tesla-ն նախատեսում արտադրել մեքենան, սակայն ասել է, որ այն կարժենա 30 000 ԱՄՆ դոլարից պակաս։ Նա հույս է հայտնել, որ ընկերությունը Cybercab կսկսի արտադրել մինչև 2027 թվականը։

Մասկը նաև խոստացել է, որ Tesla-ի էլեկտրական մեքենաները, ինչպիսիք են Model 3-ը և Model Y-ը, լիովին չվերահսկվող անվարորդ համակարգ կունենան և կհայտնվեն Տեխասի և Կալիֆոռնիայի ճանապարհներին 2025 թվականին։ Այժմ առկա են Tesla-ի անվարորդ համակարգերի վերահսկվող տարբերակները, ինչը ենթադրում է, որ ղեկի մոտ պետք է վարորդ լինի՝ պատրաստ ցանկացած պահի ղեկը կառավարելու և ոտնակին սեղմելու։

Robovan-ը կարող է տեղափոխել մինչև 20 մարդու կամ բեռներ:

Մասկը նաև ասել է, որ Cybercab-ը և Robovan-ը կկիրառեն ինդուկտիվ լիցքավորում, ինչը նշանակում է, որ այս անվարորդ մեքենաները կարող են գնալ դեպի լիցքավորման կայան և վերալիցքավորվել՝ առանց հաղորդալարի միջոցով հոսանքին միանալու:

Մասկը նաև ներկայացրել է Tesla Optimus հումանոիդ ռոբոտի թարմացված տարբերակը անձնական և տնային օգտագործման համար, որը, ըստ նրա, «ընկեր» կդառնա ցանկացածի համար:

Հայերեն Русский

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին