Իսրայելի հարվածից Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահ է վիրավորվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների կենտրոնակայանի տարածքում գտնվող դիտաշտարակի վրա, որի հետևանքով 2 խաղաղապահ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով խաղաղապահ առաքելության աղբյուրին։

Նշվում է, որ իսրայելական տանկը հարվածներ է հասցրել Նաքուրա քաղաքում «երկնագույն սաղավարտների» դիրքերին, որոնցից մեկը վնասել է կենտրոնակայանի տարածքում գտնվող դիտաշտարակը, որտեղ վիրավորվել են երկու խաղաղապահները։

Ըստ հրապարակման՝ Իսրայելի զինվորները նաև գրոհել են Ռաս Նաքուրայում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերը՝ հարվածելով բունկերի մուտքին, որտեղ ապաստանել էին խաղաղապահները, վնասելով մեքենաները և հաղորդակցության համակարգերը։

Հոկտեմբերի 9-ին UNIFIL-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորները «միտումնավոր կերպով կրակել են» մոնիթորինգ իրականացնող տեսախցիկներին և անջատել դրանք։ 

X-ում հրապարակված գրառման մեջ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հիշեցրել են, որ խաղաղապահների վրա ցանկացած միտումնավոր հարձակում «միջազգային հումանիտար օրենքի և Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կոպիտ խախտում է»։ 

Ավելի վաղ The Times of Israel-ը գրել էր, որ իսրայելական բանակը վտանգի է ենթարկում ՄԱԿ-ի խաղաղապահներին՝ Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման ուժերի դեմ ցամաքային գործողության ժամանակ իր դիրքերը տեղակայելով ՄԱԿ-ի առաքելության հարևանությամբ։ Ինչպես թերթին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, Իսրայելը խնդրել է խաղաղապահներին վերադիրքավորվել, երբ սկսել է գործողությունը, սակայն մերժում է ստացել։ «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայության պնդմամբ՝ Իսրայելի զինվորականների ջոկատը Մարուն Ար Ռաս բնակավայրի տարածքում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներին օգտագործել է որպես կենդանի վահան:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։    

Հայերեն Français Русский

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres