Եվրախորհրդարանը պահանջել է սառեցնել Վրաստանի ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանին  Եվրամիության հատկացրած ողջ ֆինանսավորումը դադարեցնել մինչև այն պահը, երբ երկիրը կչեղարկի ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես՝ «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքները, ինչպես նաև օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Պատգամավորները Եվրահանձնաժողովին խնդրել են նաև գնահատել, թե այս նոր օրենքները, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Վրաստանում նշանակված խորհրդարանական ընտրությունների պայմաններն ինչպես են ազդում այն չափանիշների շարունակական կատարմանը, որոնց շնորհիվ 2017 թվականի մարտին Վրաստանին ընձեռվել էր Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ:

Նշվում է, որ թեև 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն, ինչպես ակնկալվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ առաջ է մղում ավելի ուժեղ ավտորիտար օրակարգ։

Բանաձևից հետեւում է, որ եթե ընդունված օրենքները չեղյալ չհայտարարվեն, ապա առաջընթացը ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում անհնար կլինի։

Հայերեն Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար