Եվրոպա

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել բացել Մոլդովայի հետ բոլոր բանակցային գլուխները. Moldpres

3 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել բացել Մոլդովայի հետ բոլոր բանակցային գլուխները. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Եվրոպական խորհրդարանը հուլիսի 8-ին քվեարկել է Մոլդովայի Հանրապետության վերաբերյալ տարեկան զեկույցի շուրջ, որը կոչ է անում անհապաղ անդամակցության բանակցություններ սկսել մնացած, դեռևս չբացված բանակցային գլուխների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է մոլդովական Moldpres գործակալությունը։

Փաստաթուղթը հաստատվել է 505 կողմ, 115 դեմ և 45 ձեռնպահ ձայներով։

Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանը նշել է, որ Եվրոպական խորհրդարանում քվեարկությունը ցույց է տալիս Մոլդովայի Հանրապետության եվրոպական ուղուն տրված լիակատար աջակցությունը։

«Մենք՝ Եվրոպական խորհրդարանը, համարում ենք, որ Մոլդովայի Հանրապետությունն անդամակցության գործընթացի առաջատարն է, և որ մենք պետք է պարգևատրենք այս առաջընթացն՝ արագացնելով բանակցային գործընթացը», - ընդգծել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ զեկույցը «դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Մոլդովայի Հանրապետությունն ապակայունացնելու բազմակի փորձերը, այդ թվում՝ ժողովրդավարական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի միջոցով»։

Մուրեշանը  նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել ավելացնել Եվրոպական միության կողմից Մոլդովային տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օգնությունը, որպեսզի երկիրը «կարողանա ավելի անվտանգ լինել, դիմակայել արտաքին սպառնալիքներին և շարունակել իր եվրոպական ուղին»։

Հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը կոչ է արել «հնարավորինս շուտ» բացել Մոլդովայի հետ բոլոր բանակցային գլուխները՝ ընդգծելով, որ հանրապետությունը տպավորիչ տեմպերով իրականացրել է բարեփոխումներ, և որ երկրին եվրոպական ուղով առաջ գնալու համար տրամադրված աջակցությունը ներդրում է ավելի ուժեղ, անվտանգ և ավելի միասնական Եվրոպայի մեջ։

Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպական միության հետ իր անդամակցության բանակցությունների առաջին փուլը՝ «Հիմնարար արժեքներ» 1-ին խումբը, մեկնարկել է 2026 թ. հունիսի 15-ին՝ Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ-Մոլդովա երկրորդ միջկառավարական համաժողովի ժամանակ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում