Մարզեր

«GAZel»-ի կողաշրջման հետևանքով 7 մարդ տուժել է,  2-ը՝ զոհվել. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

2 րոպեի ընթերցում

«GAZel»-ի կողաշրջման հետևանքով 7 մարդ տուժել է,  2-ը՝ զոհվել. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով կա 7 վիրավոր և 2 զոհ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է: Մ․ Բ․-ն (ծնված 1979 թ․) մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ 

Տուժածներից հինգի (Մ․ Ա․, ծնված 1951 թ․, Վ․ Ք․, ծնված 1967 թ․, Յ․Ա․, ծնված 1954 թ․, Դ․ Բ․, ծնված 1985 թ․, Հ․ Թ․, ծնված 1985 թ․) առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր, իսկ Վ․Ա․-ն (ծնված 1972 թ․) բժշկական կենտրոնում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը և Մ. Բ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում