Մարզեր

Նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) հոկտեմբերի 9-ին ժամը 14:55-ի սահմանում վթարի է ենթարկվել: Ըստ աղբյուրի՝ «GAZel»-ի կողաշրջման հետևանքով, նախնական տվյալներով, եղել է 7 տուժած և 2 զոհ: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում