«Միլթոն» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում 5,5 միլիոն մարդու տարհանման հրահանգ է տրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միլթոն» փոթորկի պատճառով ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 5,5 միլիոն մարդու տարհանվելու հրահանգ է տրվել. սա դարձել է նահանգի պատմության մեջ ամենախոշոր տարհանումներից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը։

Ակնկալվում է, որ 5-րդ աստիճանի ուժգնություն ունեցող «Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի ափ կհասնի հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ նախ հարվածելով Տամպա քաղաքին։ Տարհանումները սկսվել են հոկտեմբերի 7-ին, մայրուղիների վրա առաջացել են խցանումներ։ Երկու շաբաթ առաջ Ֆլորիդային էր հարվածել «Հելեն» փոթորիկը, որի հետևանքները դեռ լիովին չեն հասցրել վերացնել։ 

Պարբերականի տվյալներով՝ շատ շրջաններում ամայություն է տիրում, քանի որ «Հելեն»-ի պատճառած ավերածություններից եհտո բնակիչները լրջորեն են ընդունել տարհանման հրահանգը։

«Միլթոն»-ի մոտենալուն զուգահեռ, հոկտեմբերի 6-ին Ֆլորիդայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել նահանգի մի քանի տասնյակ շրջաններում:

Միացյալ Նահանգներ

Ֆլորիդային է մոտենում ևս մեկ հզոր փոթորիկ՝ «Հելեն»-ի ավերածություններից հետո

 

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ