Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի մարտական ​​համալիրի գրավման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական զորքերն օպերատիվ հսկողություն են սահմանել Լիբանանի Մարուն էր Ռաս հարավային բնակավայրում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության մարտական համալիրի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ մարտական համալիրն «ուղղակի սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի հյուսիսի բնակիչների համար»։  

ԻՊԲ-ի հաղորդմամբ՝ մարտական ​​համալիրը «ներառում էր բնակելի շենք և ձիթենու պուրակ, որտեղ գտել են արձակման կայանք` «լիցքավորված և պատրաստ կրակոցներ արձակելու Իսրայելի հյուսիսի բնակավայրերի ուղղությամբ»։ 

«Բացի այդ, հայտնաբերվել են ստորգետնյա ենթակառուցվածքի օբյեկտներ, ահաբեկիչների թաքստոցներ, բնակելի շինություններ և հենակետեր, որոնք օգտագործվում են «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչների կողմից: Բնակելի շենքի ներսում հայտնաբերվել և ոչնչացվել են հենակետեր և զենքի պահոցներ, այդ թվում՝ հրաձգային զենք, քողարկող ցանցեր, զրահաբաճկոններ և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև խոհանոցում թաքցված արձակման կայանքներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Գործողության նպատակն, ըստ Իսրայելի, երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումն է։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։ 

Հայերեն

Քաղաքացիները պետք է ընտրեն նրանց, ովքեր կարող են ղեկավարել պետությունը. Արման Թաթոյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները. Ալեն Սիմոնյան

Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ԿԸՀ-ն ապահովում է ուղիղ հեռարձակում 1774 ընտրական տեղամասերից. ԿԸՀ նախագահի տեղակալ

Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց

Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Փաշինյան

Ձերբակալվել է կազմակերպության փոխնախագահը, որը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Փաշինյանի դիտարկմամբ՝ ստանդարտների հետ կապված աշխատանքային հարցեր ԵԱՏՄ բոլոր երկրների միջև լինում են

Փաշինյանը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ներկա մակարդակը շատ բարձր է գնահատում