Քաղաքականություն

Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան ելնում է նրանից, որ դրա համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը

«Մենք ելնում ենք նրանից, որ այս բոլոր բարդ հարցերի համապարփակ կարգավորման հիմքը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,- ասել է Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը և Ռուսաստանի դրական դերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում