Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ Մոսկվայում մեկնարկել է «Parajanov-fest» համառուսաստանյան փառատոնը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ Մոսկվայում Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը մեկնարկել է «Parajanov-fest» համառուսաստանյան փառատոնը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը իրականացվում է Սերգեյ Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով: 

Փառատոնը մեկնարկել է «Փարաջանովի ստվերները» ցուցահանդեսով, որին ներկայացված էր ժամանակակից արվեստագետների 100 աշխատանք։ Այնուհետև Սերգեյ Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնը հանդես է եկել մեծ կինոռեժիսորին նվիրված ներկայացմամբ՝ «Արարատ-բենդ» երաժշտական համույթի նվագակցությամբ: Միջոցառմանը ցուցադրվել է նաև «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշ» հեղինակային հավաքածուն։

Փառատոնի բացմանն ընթերցվել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի ուղերձը: 

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար, Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր Վլադիմիր Գաբբեն, ողջունելով ներկաներին, նշեց, որ տասնամյակներ առաջ հայ կինոյի արքայի անվան թատրոնը հիմնադրելով՝ նպատակ են հետապնդել ունենալ մշակութային մի օջախ, որը միշտ կենդանի կպահի Փարաջանովի թողած գեղեցկության ոգին։  

«Այսօր կարող ենք արձանագրել, որ այն կատարել է ու կշարունակի կատարել իր գործառույթը, որովհետեւ թատրոնն իր շուրջը համախմբեց ոչ միայն հայտնի կինոգետների, Սերգեյ Փարաջանովի ժամանակակիցներին ու գաղափարակիցներին, այլեւ արվեստասեր հանրությանը։ Այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն է»,-ավելացրել է նա։  

Նախաձեռնության շրջանակում կբացվի նաև «Վենետիկի նվերները Սերգեյ Փարաջանովին» լուսանկարչական ցուցահանդեսը, որում ընդգրկված են հայտնի լուսանկարիչների և Փարաջանովի ընկերների՝ Յուրի Մեչիտովի, Վիկտոր Բաժենովի և Տատյանա Դանիլյանցի աշխատանքները։ 

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին՝ գալա համերգով, որին կմասնակցեն Մարիամ Մերաբովան, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ը, Մարգարիտա Պոզոյանը, Բարսեղ Թումանյանը և այլք։ 

 

Հայերեն Русский

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին