Մարզեր

Հրշեջները մարել են Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին ահազանգ է ստացել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե շինությունում՝ մոտ 1200 քմ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22։18-ին, մարվել՝ 22։52-ին: Այրվել են մոտ 400 քմ կախովի առաստաղի մոտ 300 քմ հատվածը և կահույքը՝ մասամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում