Մշակույթ

Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մոսկվայում համառուսաստանյան փառատոն կանցկացվի

2 րոպեի ընթերցում

Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մոսկվայում համառուսաստանյան փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայում կանցկացվի Parajanov-fest համառուսաստանյան փառատոնը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է փառատոնի պաշտոնական կայքէջը։

«Ս. Փարաջանովի անվան Մոսկվայի թատրոնը և ՌԴ -ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնը բացում են Parajanov-fest լայնածավալ փառատոնը, որին կմասնակցեն մշակույթի և արվեստի անվանի գործիչներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 5-ին կբացվի «Փարաջանովի ստվերները» եզակի ցուցահանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն ժամանակակից արվեստագետների 100 աշխատանք։

Փառատոնին կբացվի նաև «Վենետիկի նվերները Սերգեյ Փարաջանովին» լուսանկարչական ցուցահանդեսը, որում ընդգրկված են հայտնի լուսանկարիչների և Փարաջանովի ընկերների՝ Յուրի Մեչիտովի, Վիկտոր Բաժենովի և Տատյանա Դանիլյանցի աշխատանքները։ Նախատեսվում է հայ դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշ» հեղինակային հավաքածուի ցուցադրություն անցկացնել։

Փառատոնը կեզրափակվի գալահամերգով, որին կմասնակցեն Մարիամ Մերաբովան, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոն»-ը, Մարգարիտա Պոզոյանը, Բարսեղ Թումանյանը և այլք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում