Հայաստանը կանգնած է լիբանանահայերի կողքին․ Սինանյանն անդրադարձել է հնարավոր տարհանմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը լիբանանաիսրայելական հակամարտության սրման առաջին իսկ պահից ուշի ուշով հետևում է զարգացումներին և ամենօրյա կապի մեջ է հայ համայնքի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ փորձում են հասկանալ տեղում իրավիճակը և համայնքի կարիքները։

«Համայնքի լայն շերտերի, տարբեր կազմակերպությունների, անհատների հետ կապի մեջ ենք, որպեսզի ստանանք իրատեսական պատկեր։ Ըստ այդմ՝ ծրագրում ենք մեր ապագա գործունեությունը։ Այս պահին այնտեղ ունենք արագ փոխվող իրավիճակ։ Ասեմ, որ առկա է մեծ անհանգստություն հայ համայնքի, ինչպես նաև Լիբանանի ամբողջ բնակչության շրջանում, սակայն դեռ չունենք Հայաստան տեղափոխվելու կամ տարհանվելու այն կրիտիկական մասսան, որն անհրաժեշտություն կառաջացներ պետության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու»,- ասաց Զարեհ Սինանյանը։

Գլխավոր հանձնակատարը նշեց, որ նաև հետևում են դեպի Բեյրութ թռիչքների շարժին, և թվերը ցույց են տալիս, որ ինքնաթիռները լեփ-լեցուն են գալիս Երևան, վերադառնում են Լիբանան կեսից ավելի լեցուն։ Դա նշանակում է, որ ուղևորահոսքը դեռևս երկկողմանի է։

Եթե ամեն դեպքում ցանկացողներ լինեն Հայաստան տեղափոխվելու, պետությունը պատրա՞ստ է կազմակերպել այդ գործընթացը։ Հարցին ի պատասխան Զարեհ Սինանյանը հիշեցրեց նախորդ տարի Իսրայելից դուրս գալ ցանկացող հայերի տեղափոխումը։

«Հայաստանն այլ պետության տարածքից տարհանեց իր հայրենակիցներին, ընդ որում, ոչ միայն քաղաքացիներին։ Իսրայելում ցանկացած հայ, ով ուզում էր Հայաստան տեղափոխվել, մեր պետությունը կազմակերպեց այդ գործընթացն իր հաշվին։ Հետևաբար` մենք ունենք այդ փորձը։ Պետությունն ապացուցել է, որ դժվար պահին պատրաստ է կանգնել անվտանգության խնդրին բախված իր զավակների կողքին։ Այնպես որ, կարծում եմ՝ այդ առումով որևէ բան չի փոխվել»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն English Español فارسی Français Русский

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում