Ռազմական

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում