ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ։ Հանդիպման ընթացքում Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբ Արշակյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմի հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։
Նահանգապետը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանա այցելել Հայաստան»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում մասնակցել է երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյի երդմնակալության արարողությանը։