Հայաստանի ազգային գրադարանը կընդլայնի համագործակցությունը Բուլղարիայի և Սլովենիայի գործընկերների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը օտար երկրների գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով հոկտեմբերի 3-ին համագործակցության հուշագրեր կնքեց Բուլղարիայի և Սլովենիայի ազգային գրադարանների հետ։

Հուշագրերի կնքման արարողությունը տեղի ունեցավ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի շրջանակում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ասաց՝ գիտաժողովներին տարբեր երկրների ազգային գրադարանների հետ համագործակցությունների հուշագրեր կնքելն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Երկու տարի առաջ կայացած գիտաժողովին գրադարանը հուշագիր է կնքել ԱՊՀ հինգ երկրի ազգային գրադարանների հետ։

Չուլյանը հիշեցրեց՝ 2024-ին Հայաստանի ազգային գրադարանը նշում է 150-ամյակը, իսկ Սլովենիայի գրադարանը՝ 250-ամյակը։

«Բուլղարիայի ազգային գրադարանում բավականին լուրջ հայագիտական ֆոնդեր կան։ Համագործակցության շրջանակում մենք առաջին հերթին դնում ենք այդ նյութերով, տեղեկություններով փոխանակվելու հարցը, ինչի լուծումը թվային դարաշրջանը թույլ է տալիս։ Նման հուշագրերի շրջանակում նաև մասնագիտական կարողությունների զարգացման, գիտելիքի փոխանակման, միասնական գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ ենք աշխատում, և մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է դառնում»,- հավաստիացրեց Չուլյանը։

Խոսելով «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» երկրորդ գիտաժողովի մասին՝ գրադարանի տնօրենը շեշտեց, որ գիտաժողովի շնորհիվ ակնհայտ է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի ազգային գրադարանը հայտնվել է աշխարհի գրադարանային քարտեզի վրա։

«Երկու տարի առաջ շատ դժվար հավաքվեց հրավիրյալ մասնագետների կոնտինգենտը, իսկ այս տարի ավելի հեշտ էր։ Եթե նախորդ անգամ 17 երկիր էինք հյուրընկալել, այս տարի՝ քսան երկիր. աշխարհագրությունն ու բովանդակությունն ընդլայնվում են։ Այս տարի նաև 64 կազմակերպություն կա քսան երկրից, Հայաստանից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հինգ ինստիտուտ է ներկայացված։ Կան մասնակիցներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և այլ քաղաքներից։ Միացյալ Նահանգները ներկայացված է երեք նահանգով, Ռուսաստանի Դաշնությունը՝ չորս քաղաքով։ Շատանում են երկրները, մեծանում է ինստիտուտների քանակը»,- նշեց Աննա Չուլյանը։

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովն ընդգրկում է 12 նիստ հետևյալ ուղղություններով՝ «Հայկական ժառանգության պահպանում և հանրահռչակում. հայկական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման ռազմավարություններ և նախաձեռնություններ տարբեր երկրներում», «Ազգային ժառանգության պահպանում և հանրահռչակում. ավելի լայն քննարկումներ տարբեր մշակույթների ու ազգերի միջև ազգային ժառանգության պահպանման վերաբերյալ», «Թվային բովանդակության կառավարում. գրադարաններում և մշակութային հաստատություններում թվային հավաքածուների կառավարման ու պահպանման լավագույն փորձը», «Կառավարում և մասնագիտական ​​զարգացում. գրադարաններում և ժառանգության հաստատություններում կառավարչական ու մասնագիտական հմտությունների զարգացում», «Ընթերցանության խթանում. ընթերցանության սովորությունները և գրագիտությունը խթանելու նախաձեռնություններ ու ռազմավարություններ», «Մատենագիտություն. մատենագիտական ​​գրառումներ կազմելու և պահպանելու նորարարություններ, առաջընթաց ու մեթոդաբանություններ»:

Հայերեն فارسی Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ